ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՄՈՒԼՍԱՐ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հանքավայրերի շահագործմամբ և երկրաբանահետախուզական գործունեությամբ զբաղվող Lydian International Ltd. ընկերությունը հայտարարել է Հայաստանում հայտնաբերված Ամուլսար ոսկու հանքավայրի շահագործման իր հետագա ծրագրերի մասին: Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կաֆլինը նշել է, որ 2006-2008թթ. ընթացքում իրականացված երկրաբանական աշխատանքների արդյունքում Հայաստանում հայտնաբերվել և հետախուզվել է նոր տիպի Ամուլսարի (Վայոց Ձոր) ոսկու հանքավայրը, որն ունի մեծ ներուժ և շահագործման լավ հեռանկարներ:Ընկերությունը հանքավայրի հետագա շահագործման նպատակով արդեն մշակել է անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում են մեծ ծավալի ներդրումներ:
Նշենք, որ հանքավայրի շահագործման լիցենզիան պատկանում է ՀՀ-ում գրանցված «Գեոթիմ» ընկերությանը, որի խոշոր բաժնետեր է հանդիսանում Lydian ընկերությունը: Ամուլսար ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Lydian ընկերության և աշխարհում խոշոր ոսկի արտադրող «Newmont Mining Corporation» ամերիկյան ընկերության համատեղ ծրագիրն է: