
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՔԱՐԻՑ ԵՐԵՍՊԱՏՄԱՆ ՍԱԼԻԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 15.6%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում բնական քարից երեսպատման սալիկների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.6%-ով և կազմել 118125 քառ. մետր:
Ընդ որում, տուֆե սալիկների արտադրության ծավալը նվազել է 18.5%-ով և կազմել 21180 քառ. մետր, գրանիտե սալիկների արտադրության ծավալն աճել է 31.7%-ով և կազմել 561 քառ մետր, մարմարե սալիկների արտադրության ծավալը նվազել է 72.5%-ով և կազմել 412 քառ. մետր, ֆելզիտե սալիկների արտադրության ծավալն աճել է 3 անգամ և կազմել 52806 քառ. մետր, իսկ տրավերտինե սալիկների արտադրության ծավալը նվազել է 30%-ով և կազմել 10729 քառ. մետր: