ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՎՍ 4 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ամփոփվել են սեպտեմբերի 8-ին նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` քննությանը մասնակցել է 11 դիմորդ, որոնցից չորսին շնորհվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից չորսը չեն ներկայացել քննությանը:
Այս տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունում անց է կացվել հաշվապահների որակավորման ընդհանուր թվով 7 քննություն, որոնց արդյունքներով շնորհվել է որակավորված հաշվապահի 33 վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 11.09.2009թ. դրությամբ ուժի մեջ է 176 հաշվապահի որակավորման վկայական: