Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀԲ – ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԱՃ , ՈՐՆ ՈՒՂԵԿՑՎԵԼ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՄԲ
11/09/2009 15:03
Կիսվել

ՀԲ – ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԱՃ , ՈՐՆ ՈՒՂԵԿՑՎԵԼ Է ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՄԲ

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում իր գործունեության հիմնական նպատակադրումները և ՀԲ խմբի անդամ հանդիսացող Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA, The International Development Association) կողմից իրականացված ծրագրերի ամփոփ արդյունքները, որոնց համաձայն ՀԲ-ն, նպատակ ունենալով նպաստել մեր երկրում տնտեսական աճի բարձր տեմպերի սահմանմանը, զμաղվածության մակարդակի բարձրացմանը, աղքատության հաղթահարմանը և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը, մի շարք  սոցիալական ծրագրերի իրագործման նպատակով տրամադրել է ֆինանսական միջոցներ: ՄԵր երկրում շուկայական տնտեսության կայացման և տնտեսական ակտիվության ձևավորման նպատակով ՀԲ-ն տրամադրել է կառուցվածքային բարեփոխումների հինգ վարկ, որոնցից չորսը տրամադրվել են երկրում աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման նպատակով, իսկ մեկը` որպես զարգացման քաղաքականության վարկ:

ՀԲ հրապարակած տվյալների համաձայն վերջին տասնամյակում Հայաստանում գրանցվել է տնտեսական կայուն աճ, որն ուղեկցվել է աղքատության կրճատմամբ, մասնավորապես 1999 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 56%, 2004 թվականին` 35%, իսկ 2007 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 25%: Այս տարիների ընթացքում երկրում աղքատության հաղթահարման ծրագրերի մշակման, ինչպես նաև պետության կողմից իրականացվող մի շարք սոցիալական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ՀԲ-ն Հայաստանին տրամադրել է ավելի քան  650,000 դոլար, որի շուրջ երկու երրորդը տրամադրվել է վերջին հինգ տարիների ընթացքում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69