ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 0,15%-ՈՎ 15/09/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 0,15%-ով և կազմել 10217,62 կետ, իսկ լայն սպառման շուկաների TOPIX ինդեքսը կրճատվել է 0,16%-ով և կազմել 932,52 կետ:
Առևտրային շրջանների արդյունքներով զգալի աճ են գրանցել հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերի գները, մասնավորապես Nippon Steel ընկերության արժեթղթերի գներն աճել են 1,5%-ով, իսկ JFE Holdings Inc. ընկերության արժեթղթերի գները` 0,9%-ով: