Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ BIRTHLINK-Ը ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԾՆՆԴԱՏՆԵՐԸ
15/09/2009 15:18
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ BIRTHLINK-Ը ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԾՆՆԴԱՏՆԵՐԸ

Սեպտեմբերի 15-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող նորածին մանուկների խնամքի բարելավմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին:
 
Երևանի պետական բժշկական համալսարանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորի և Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Հրանտ Քալենթերյանի նախագահությամբ այսօր կայացած մամլո ասուլիսին Հայաստանի բժշկական հանրությանը ներկայացվեց նորածնային մահացության դեպքերի կրճատմանն ուղղված նեոնատալ խնամքի պայմանների բարելավման լայնամասշտաբ ծրագիրը:
 
Աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Այս դեպքերի 98 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին. դրանց 65 տոկոսը տեղի է ունենում կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, և դրա կեսից ավելին էլ` առաջին 24 ժամվա ընթացքում:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան:
 
«Գիտակցելով նորածինների խոցելիությունը և պահանջվող խնամքի բարդությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր կարող անտարբեր մնալ այս հարցի հանդեպ: Նախագիծը ևս մեկ պարտավորություն է, որ բխում է կորպորատիվ պատասխանատվության մեր գաղափարախոսությունից, քանի որ անտարբեր մնալ մենք չենք կարողե,-հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Համապատասխան տեխնիկական հագեցածության, գիտելիքի առկայության և շարունակական մասնագիտական վերապատրաստման պարագայում մահացության այս դեպքերից շատերից կարելի է խուսափել:
 
«Այս նախագիծը սկսելու մեր հիմնական գաղափարը գալիք հինգ տարիների ընթացքում նորածնային մահացության մակարդակի նվազեցումն է` համահունչ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին: Հայաստանի բուժհաստատությունների նորածնային բաժանմունքներին ամենաառաջնային սարքավորումների` հատկապես անմիջապես ծննդից հետո կենսաապահովմանն ուղղված սարքավորանքի տրամադրմամբ մենք հույս ունենք մեծացնել առողջական խնդիրներ ունեցող մանուկների կյանքի հավանականությունը: Սակայն այս նախագծի իրականացումն անհնար կլիներ առանց ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության և ֆինանսավորմանե,-նշել է BirthLink կազմակերպության հիմնադիր Քեթի Մելորը:
 
Հաշվի առնելով, որ Հայաստանում մանուկների 40 տոկոսը ծնվում է Երևանում, այս նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի տաս ծննդատներում, ինչպես նաև` նորածնային բաժանմունք ունեցող մանկական հիվանդանոցում: Այս հաստատություններին մասնավորապես տրամադրվել է թվով 101 սարքավորում` ինկուբատորներ, շնչառության ապահովման համակարգեր, մոնիտորներ և այլն:
 
Առաջիկայում նախատեսվում է վերասարքավորված հիվանդանոցների բուժանձնակազմի համար կազմակերպել դասընթացներ, ինչպես նաև` համապատասխան մասնագետների այցեր` շահագործման հետ կապված խորհրդատվություն ապահովելու նպատակով:
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45