Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ` ԴԵՊԻ ԵՄ ՇՈՒԿԱ` ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
15/09/2009 17:55
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ` ԴԵՊԻ ԵՄ ՇՈՒԿԱ` ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ

Եվրամիությունը Հայաստանին ընձեռում է հնարավորություն` հասնելու իր հավակնած 2 խոշոր նպատակի` տնտեսական ինտեգրումը ԵՄ շուկային եւ մարդկանց ազատ տեղաշարժը: Այսօր լրագրողներին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Հենց այդ նպատակով էլ այսօր Երեւանում ԵՄ հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է «Եվրոպական միության հետ տնտեսական ինտեգրման քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը. Հայաստանի հնարավորությունները եւ մարտահրավերները» թեմայով երկօրյա սեմինարը: Դրա շրջանակներում քննարկվում են այն անհրաժեշտ ձեռնարկումները, որոնց միջոցով հայաստանը պետք է դառնա Արեւելյան գործընկերության անդամ: Դրա համար, ըստ նախարարի, 3-5 տարի է պետք: ԵՄ-ն

Արեւելյան գործընկերության շրջանակներում ընդգրկված երկրներում կարողությունների զարգացման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների համար նախատեսված է տրամադրել ընդհանուր առմամբ 350 մլն եվրո: 2011-2013թ.թ. Հայաստանին կտրամադրվի 33 մլն եվրո: Այդ գումարներով Հայաստանը պետք է այստեղ մի շարք բարեփոխումներ իրականացնի` ձեւավորվի եւ զարգացնի կարողություններ, մշակի գործողությունների հստակ ծրագիր, ժամանակացույց, գնահատի այդ գործընկերության հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա, հավասար պայմաններ ստեղծի տեղական եւ արտասահմանյան գործարարների համար: Պահանջներից մեկն էլ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունն է, ինչը Հայաստանն արդեն արել է:

«Ազատ առեւտրի ռեժիմը մեզ համար նշանակում է տնտեսական բարեփոխումների ամբողջական շրջանակ: Ուզում ենք մեր երկրի տնտեսությունը համադրելի դարձնել ԵՄ-ին: Դուռն արդեն բացված է մեր առաջ դեպի ԵՄ տնտեսական դաշտ, եւ մենք պետք է կարողանանք դրանից օգտվել: Դա մեր հավակնությունն է, որը ԵՄ-ն հարգել է»,-ասաց նախարարը:

Անցյալ տարվա մայիսին Պրահայում ԵՄ գագաթաժողովի ժամանակ պաշտոնապես ընդունված Արեւելյան գործընկերությունն իրենից ներկայացնում է Եվրամիության եւ իր արեւելյան հարեւանների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության նոր շրջանակ: Այն միտված է արեւելյան հարեւանների հետ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ սերտ քաղաքական եւ տնտեսական կապերի զարգացմանը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37