ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Չնայած Եվրամիությանը անդակամակցելը Հայաստանին համար դեռ օրակարգային հարց չէ, սակայն ԵՄ-ն ՀՀ համար ամենակարեւոր առեւտրային գործընկերն է: Այսօր «Եվրոպական միության հետ տնտեսական ինտեգրման քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը. Հայաստանի հնարավորությունները եւ մարտահրավերները» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ ԵՄ հանձնակատար, Կալլասի կաբինետի ղեկավար Հենրիկ Հոլոլեյը հայտարարեց, որ «ԵՄ-ն էլ է հետաքրքրված Հայաստանի հետ սերտ կապ ունենալով»: Իսկ Արեւելյան գործընկերության մեջ ընդգրկվելըն, ըստ նրա, նշանակում է առավել մերձեցում ԵՄ-ին: