LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16/09/09
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների աճ:
Ամենամեծ աճն արձանագրել են կապարի և անագի գները: Կապարի գինն աճել է 2.25%-ով և կազմել 2133 դոլար, անագի գինն աճել է 1.4%-ով և կազմել 14250 դոլար:
0-1%-ի շրջանակներում աճել են ալյումինի, պղնձի, նիկելի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 0.6%-ով և կազմել 1842 դոլար. պղնձի գինն աճել է 0.89%-ով և կազմել 6195 դոլար, նիկելի գինն աճել է 0.18%-ով և կազմել 16780 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.38%-ով և կազմել 1852 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: