ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ IP ԱԿԱԴԵՄԻԱ
«Կասպերսկու լաբորատորիա»-ի աջակցությամբ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում IP ակադեմիա ստեղծելու ուղղությամբ: Կաջակցի «Սոֆթլայն» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է Կասպերսկու լաբորատորիան, կտրամադրի համապատասխան գործիքներ:
«Սոֆթլայն»-ի գործադիր տնօրեն Ռուսլան Բելոռուսովն այսօր կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն մինչեւ այս տարեվերջ Հայաստանում կբացվի ուսումնական կենտրոն, որը կառաջարկի ուսուցանում կոմերցիոն ընկերություններին` հիմնականում էլեկտրոնային անվտանգության ոլորտում: