17/09/2009 11:46
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Արարատբանկից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին բանկը գործարկել է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ» հեռուստատեսային նախագիծը: Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծված նախագիծն այսուհետ ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, հեռուստադիտողին կներկայացնի նորություններ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՑ, կանդրադառնա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից մատուցվող բանկային ծառայությունների մանրամասներին, սակագներին, բանկային պրոդուկտներին: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ»-ը կհյուրընկալի նաեւ բանկային մասնագետների, փորձագետների, որոնք հանգամանորեն հեռուստադիտողին կներկայացնեն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բանկային ծառայությունները, դրանցից օգտվելու կանոնները, դրանց անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, կօգնեն ու կուղղորդեն հաճախորդներին: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ»-ի տաղավարում կլինեն նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ այն աշխատակիցները, ովքեր նախագծում եւ իրականացնում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բանկային ծառայությունները, եւ հեռուստադիտողը հնարավորություն կունենա անմիջականորեն շփվել նաեւ այն մարդկանց հետ, ում հետ ամեն օր հանդիպում է առօրյայում: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաեւ [email protected] էլեկտրոնային հասցեով հայտնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները, դիտողություններն ու ցանկությունները:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ՆՅՈՒԶ-ը եթերում է ամեն օր, ժամը 19:30-ին հեռարձակվող Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր թողարկումից անմիջապես հետո: Դիտեք մեզ Արմենիա հեռուստաընկերության եթերում, արձագանքեք:
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
Արծաթ
763.96
-15.32
12:53 14/08/26
10:51 14/08/26
10:30 14/08/26
