COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՈՐ ՌԵԿՈՐԴՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ 17/09/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում դոլարի փոխարժեքի անկման հետևանքով գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 1.38%-ով և կազմել 1020.2 դոլար, պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների գինն աճել է 0.21%-ով և կազմել 1353 դոլար. իսկ արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 2.53%-ով և կազմել 17.43 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):