LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 17/09/09
Լոնդոնի Մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գներն աճել են:
Ամենամեծ աճն արձանագրել է կապարի գինը` 5.52%, և կազմել 2255 դոլար: Ալյումինի գինն աճել է 2.6%-ով և կազմել 1893 դոլար, պղնձի գինն աճել 2.57%-ով և կազմել 6322 դոլար, նիկելի գինն աճել է 2.81%-ով և կազմել 17259 դոլար, անագի գինն աճել է 2.82%-ով և կազմել 14658 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 2.32%-ով և կազմել 1898 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: