Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ  ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ
17/09/2009 16:08
Կիսվել

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ

Հայկական մեկ տասնյակից ավելի տեղեկատվական մասնագիտական կայքեր փորձ են անում միավորվել` ստեղծելով մեկ ընդհանուր տեղեկատվական դաշտ: Առայժմ հայտնի չէ, թե այս աննախադեպ համախմբումն ինչպիսի իրավաբանական միավոր կդառնա` կլինի խումբ, ակումբ, թե ֆորում, սակայն ակնհայտ է, որ այն դառնալու հայկական համացանցում մինչ այժմ եղած  տեղեկատվական սահմանափակ թվով բազաների հակակշիռը:

Օրերս Այ Թի Պարկ բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ֆորումի առաջին հավաքը, որին մասնակցեցին 13 մասնագիտական կայքերի ղեկավարներ: Որպես հավաքի հովանավորներ հանդես էին գալիս Այ Թի Պարկ-ը` տրամադրելով տարածք ու աշխատանքային հնարավորություններ, Նյու Պրոջեքթ ընկերությունը, որը պատրաստ է ապահովել նախաձեռնության գովազդը` ավտոբուսային TV-ների միջոցով:

Ֆորումի (հավաքի) նախաձեռնողը Մերսովթ ծրագրավորման ընկերությունն է, որի բազմաթիվ նախագծերի թվում է նաև կազմակերպությունների և անհատ մասնագետների գործունեությունը ներկայացնող www.merinfo.am կայքը: Ըստ ընկերության հիմնադիր Գարիկ  Սարգսյանի, merinfo.am-ն իրենից ներկայացնում է հզոր, ընդգրկուն ու ամբողջական տեղեկատվական բազա, որի մեջ ներկայումս ներառված են 26 ոլորտներ: Այս թիվը վերջնական չէ, կայքն անընդհատ աճելու ու զարգանալու մեծ ներուժ ունի և իր գոյության 20 օրերի ընթացքում արդեն հասցրել է բազաթիվ արձագանքներ ու համագործակցության առաջարկներ ստանալ: Հենց այդ արձագանքների արդյունքում էլ ծնվել է տեղեկատվական կայքերի ու բազաների համախմբման գաղափարը:

«Քանի որ Մերինֆո-ն չէր կարող իր վրա վերցնել տեղեկատվական ողջ դաշտը ծածկելու մենաշնորհն, ու միջոցներն էլ բավական չէին նման ծավալի աշխատանք կատարելու համար, որոշեցինք համախմբել տարբեր ոլորտներում մասնագիտացած տեղեկատվական կայքերին` թե սկսնակ, թե արդեն ճանաչված, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք հայկական  համացանցում բոլոր ուղղություններով լիարժեք ծածկված մասնագիտական տեղեկատվական բազա ունենալ»,-պարզաբանում է Գ. Սարգսյանը: Ըստ նրա` նախաձեռնության հիմնական սկզբունքն է` օգնել, ձեռք մեկնել փոքր ու սկսնակ կայքերին, համախմբելով բոլորի ուժերը ստանալ առավելագույն արդյունք. մոտավապես այսպես` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի:

Նախաձեռնությունը, հաջող ընթացքի դեպքում, կարող է տալ եռակի արդյունք`

ինտերնետից օգտվողները կստանան լիարժեք, ամբողջական տեղեկատվություն,

գովազդատուները` IT ծառայությունների ու գովազդի առավել մեծ արդյունավետություն (քանի որ նույն գումարով` գովազդի տեղ կստանան ոչ թե մեկ կայքում, այլ միաժամանակ 10-20ում):

կայքերը` ավելի կուժեղանան, կզարգանան, կունենան այցելուների թվի աճ և , ի վերջո, եկամուտ:

Տեղեկացնենք, որ առաջին հավաքի մասնակից 13 կայքերից սկզբունքորեն գաղափարն ընդունել են արդեն 10-ը: Հաջորդ հավաքին, որը տեղի կունենա Այ Թի Պարկում, սեպտեմբերի 19-ին ժ. 13:00, նախատեսվում է ավելի մեծ թվով ընկերությունների ու կայքերի մասնակցություն: Նախաձեռնողները հույս ունեն, որ այս հանդիպումից հետո նորաստեղծ միավորումն արդեն կունենա իր հստակ նախանշված ուրվագիծը, անվանումն ու ծրագիրը:

 

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69