ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՃԵԼ Է 17/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 17-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3.69 դրամով և կազմել 381.52 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 6.42 դրամով և կազմել 561.98 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 6.96 դրամով և կազմել 630.08 դրամ մեկ ֆունտի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.22 դրամով և կազմել 12.59 դրամ մեկ ռուբլու դիմաց: