Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐ ՈՒՈՉԼԱՆԴ»-ի ՀԻՄՆԱԴԻՐ ՎԱՐԴԱՆ ՍԻՐՄԱՔԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ԲԱՆԿԻՐ
17/09/2009 18:04
Կիսվել

«ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐ ՈՒՈՉԼԱՆԴ»-ի ՀԻՄՆԱԴԻՐ ՎԱՐԴԱՆ ՍԻՐՄԱՔԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ԲԱՆԿԻՐ

«Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, համասեփականատեր եւ գործադիր տնօրեն Վարդան Սիրմաքեսը Հայաստանում հանդս է գալիս նաեւ որպես բանկիր: Նա հանդիսանում է «Արմսվիսբանկ»-ի սեփականատերը: Այսօր բացվեց այդ բանկի գլխամասային մասնաճյուղը: Այն շուկայում է արդեն 4 տարի եւ հասցրել է հաջողությունների հասնել եւ կայուն աճ ունենալ: Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքներին` «Արմսվիս» բանկին հաջողվել է այս տարվա հունվար-օգոստոսին ապահովել ակտիվների 41 տոկոս աճ:

Բանկի կանոնադրական կապիտալը 2009թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ կազմում է 5 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 6.1 մլրդ դրամ: Մինչեւ նոյեմբերի 1-ը կանոնադրական կապիտալը կհամալրվի` հասնելով 7.1 մլրդ դրամի: Ներկայում այն ունի ավելի քան 500 հաճախորդ: «Արմսվիսբանկ»-ը գործունեություն է ծավալում 3 հիմնական ուղղություններով` կորպորատիվ, ներդրումային եւ փրայվիթ բանկային ծառայությունների ոլորտում: Սեպտեմբերի 15-ի դրությամբ բանկի զուտ շահույթը կազմել է ավելի քան 163 մլն դրամ, ակտիվները` 33.1 մլրդ դրամ, վարկային ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 44 տոկոսով` կազմելով 8.9 մլրդ դրամ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69