Տնտեսական

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 445.50+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 60.05+0.72 WTI - 56.38+0.75
COMEX:  GOLD - 4347.50+0.63 SILVER - 66.24+5.65
COMEX:  PLATINUM - 1986.20+3.81
LME:  ALUMINIUM - 2876.50+0.37 COPPER - 11592.00-0.54
LME:  NICKEL - 14263.00-0.58 TIN - 41025.00+0.19
LME:  LEAD - 1942.00+0.05 ZINC - 3041.50-1.68
FOREX:  USD/JPY - 155.74+0.55 EUR/GBP - 1.1739+0.03
FOREX:  EUR/USD - 1.1739+0.03 GBP/USD - 1.3364-0.31
STOCKS RUS:  RTSI - 1081.57-1.70
STOCKS US: DOW JONES - 47885.97-0.47 NASDAQ - 22693.32-1.81
STOCKS US: S&P 500 - 6721.43-1.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 49512.28+0.26 TOPIX - 3369.39-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25468.78+0.92 SSEC - 3870.28+1.19
STOCKS EUR:  FTSE100 - 9774.32+0.92 CAC40 - 8086.05-0.25
STOCKS EUR:  DAX - 23960.59-0.48
17/12/2025  CBA:  USD - 381.57-0.19 GBP - 508.82-3.58
17/12/2025  CBA:  EURO - 447.43-1.37
17/12/2025  CBA:  GOLD - 53048+76 SILVER - 772.62-11.31
ՏՄՊՊՀ – «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ»-Ն ԱՆՑԱՎ ՄԻԱՁԱՅՆ
18/09/2009 14:55
Կիսվել

ՏՄՊՊՀ – «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ»-Ն ԱՆՑԱՎ ՄԻԱՁԱՅՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ իր պաշտոնական վեբ կայքի (www.competition.am) միջոցով օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ հանձնաժողովը կազմակերպել եւ անցկացրել է առցանց հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ: Թեման հետեւյալն էր. «Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում: Այն արդյունավետորեն կգործի՞ Հայաստանում»:
 
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցակցային օրենսդրության առաջիկա բարեփոխումների շրջանակներում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի»  (leniency programme) կիրառումը:
 
Հարցերը հետեւյալն էին.
 
1. Ձեր կարծիքով հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչ:
2. Ձեր կարծիքով որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանում:
3. Ձեր կարծիքով տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո` որքա՞ն:
 
Հարցման մասնակիցները մեծ ակտիվություն չեն ցուցաբերել, սակայն բոլոր մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել «հանդուրժողականության սկզբունքի» կիրառման վերաբերյալ: Ոչ մի դեմ արտահայտվող չի եղել: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա մեծ մասը կարծում է, որ սկզբունքի կիրառումն ամեն դեպքում կբարձրացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման արդյունավետությունը, չնայած ոմանք էլ կարծում են, որ այն արդյունքներ կտա ժամանակի ընթացքում: Տուգանքի չափի բարձրացման առնչությամբ եւս հարցման մասնակիցները միակարծիք են. այն պետք է բարձրացվի, ըստ հարցման մասնակիցների` 4-15 տոկոս: Մի քանիսը դժվարացել են պատասխանել հարցին:
 
Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում հարցման բոլոր մասնակիցներին` իրենց տեսակետները հայտնելու համար: Առաջիկայում կքննարկվեն մրցակցային օրենսդրության բարեփոխումների մի շարք դրույթներ, որի ժամանակ Հանձնաժողովը նկատի կունենա նաեւ հարցման արդյունքները:
 
ՏՄՊՊՀ-ն շոնրհակալություն է հայտնում www.aravot.am և www.panorama.am վեբ կայքերին` հարցման անցկացմանը տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու համար:
AMP
17/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.57
-0.19
Եվրո (EUR)
447.43
-1.37
Ռուբլի (RUR)
4.7465
-0.0617
Լարի (GEL)
141.61
-0.1
53048
+76
Արծաթ
772.62
-11.31