ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՃԵԼ Է 18/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, ռուբլու, եվրոյի և դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,44 դրամով և կազմել 381.96 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1,26 դրամով և կազմել 560,72 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 5,69 դրամով և կազմել 624,39 դրամ մեկ ֆունտի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.57 դրամ մեկ ռուբլու դիմաց: