Ֆինանսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ԱՅՍ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԻ
18/09/2009 18:41
Կիսվել

ԱՅՍ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԻ

Այս տարի Հայաստանում ծախսերը ՀՆԱ-ի մեջ կկազմեն մոտ 28 տոկոս: Դա խոսում է այն մասին, որ սոցիալական եւ կենսական նշանակության ծախսերը չեն կրճատվի: Դրանք նույն ձեւով կպահպանվեն նաեւ եկող տարի: Այսօր լրագրողներին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ 2004-2008թ.թ. Հայաստանում ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 20-22 տոկոս, ապա այս տարի մեր ծախսերը ՀՆԱ-ի մեջ կկազմեն մոտ 28 տոկոս: «Այսինքն` այն դեպքում, երբ մենք ունենք տնտեսական անկում, մեր ծախսերն ավելանալու են մոտ 11-12 տոկոսով: Մենք գումարներ ենք ներարկում տնտեսություն, որպեսզի հասարակությունն ունենա անհրաժեշտ միջոցներ` ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ պահանջարկ ունենալու համար»,-ասաց փոխնախարարը:

«Այն պարագայում, երբ մենք ունենք 18.5 տոկոս տնտեսական անկում, նախատեսում ենք, որ ընթացիկ տարվա արդյունքներով շուրջ 178 մլրդ դրամի սոցիալական բնույթի ծախսեր ենք կատարելու` նախորդ տարվա 153 մլրդ դրամի դիմաց»,-ասաց նա: Այս տարի, փոխնախարարի խոսքով, ընտանեկան նպաստի համակարգից օգտվում է 105 հազար շահառու` նախորդ տարվա 122-123 հազարի դիմաց. թիվը կրճատվել է, քանի որ ցուցակից դուրս են մնացել անօրինական նպաստառուները: Դրա արդյունքում խնայված միջոցները եւս ուղղվում են սոցիալական ծախսերին: Որեւէ կրճատման չի ենթարկվել նաեւ գործազրկության նպաստը. 2008-ի 15 հազար դրամի դիմաց այս տարի այն կազմում է 18 հազար դրամ:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37