«ՖԻՆՔԱ»-Ն 10 ՏԱՐԵԿԱՆ Է
«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հայաստանյան շուկայում է արդեն ուղիղ 10 տարի: Այս առիթով այսօր հոբելյանական միջոցառում էր կազմակերպված:
«Ֆինքա» ՓԲԸ-ն վարկեր է տրամադրում արտադրության, ծառայությունների եւ սպասարկման, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտներում 2% տոկոսադրույքով: Այն զգալի դեր է կատարում միկրոֆինանսական դաշտում: Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն ունի 30 հազար հաճախորդ եւ 16 մասնաճյուղ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: