Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՈՒ ՀԶՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
21/09/2009 14:08
Կիսվել

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՈՐ ՈՒ ՀԶՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Օրերս Այ Թի Պարկ բիզնես կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայկական մոտ երկու տասնյակ տեղեկատվական կայքեր որոշեցին միավորվել և ստեղծել մեկ հզոր միասնական տեղեկատվական համակարգ, որն իր մեջ ներառելու է հայկական համացանցում բոլոր ուղղություններով լիարժեք ծածկված տեղեկատվական դաշտը:

Հավաքի մասնակից կայքերի ներկայացուցիչները իրենց գործունեության ընթացքում եկել են այն համոզման, որ միայնակ որևէ կայքի շատ դժվար է արագ զարգանալը. մեկ կայքը չի կարող զուգակցել տարբեր ոլորտներ, ընդլայնել գովազդային դաշտը, իսկ ուժերի համատեղման դեպքում հնարավորություն կունենան շատ արագ զարգանալու, մեծացնելու տեղեկատվության ծավալները, ավելացնելու գովազդներն ու այցելուների թիվը: Ինչ վերաբերում է այցելուներին, ապա վերջիններս, մտնելով որևէ կայք, կարող են միաժամանակ օգտվել բոլոր ոլորտների ու շուկաների վերաբերյալ տեղեկատվական շտեմարաններից, որոնք ներառում են հայաստանյան ընկերությունների, կազմակերպությունների, ծառայությունների ու ապրանքանիշերի մասին ամբողջական տվյալները:

Խմբում միավորված կայքերը, որոնք ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ (առողջապահություն, գյուղատնտեսություն, ավտո և անշարժ գույքի շուկաներ, առևտուր, սպասարկման ոլորտ, ժամանցի հաստատություններ և այլն),  հանդես կգան մեկ միասնական գովազդային համակարգով, որը հնարավորություն կտա գովազդատուներին, աշխատելով այս խմբի կայքերի հետ, ունենալ գովազդային լայն սպեկտրի դաշտ և արդյունավետություն:

Խումբը ներկայացնող կայքի հասցեն կհրապարակվի մյուս շաբաթ:     Տեղեկացնենք նաև, որ միավորումը բաց է լինելու բոլոր այն կազմակերպությունների ու կայքերի համար, որոնք ներկայացնում են տեղեկատվական համակարգում առկա դեռևս բաց ոլորտները: Նախագծի կազմակերպիչ` Մեր Սոֆթ ընկերության հիմնադիր Գ. Սարգսյանը վստահ է, որ շատ շուտով համակարգը կներառի տնտեսության բոլոր ոլորտներն ու շուկաները` առանց բացառության: 

Նախատեսված է առաջիկայում հավաքի հովանավոր Այ Թի Պարկ բիզնես կենտրոնում կազմակերպել առանձին ոլորտներ ներկայացնող կայքերի շնորհանդեսներ: Մյուս հովանավոր` Նյու Պրոջեքթ ընկերությունն էլ կիրականացնի խմբի ու նրա առանձին ամդամ-կայքերի մասսայական գովազդը:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58