Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
22/09/2009 10:15
Կիսվել

ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ – ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

2009թ. սեպտեմբերի 18-ին կայացավ Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի մամլո ասուլիսը, որի ընթացքում ՇԽ-ում ներկայացված քաղաքացիական հասարակության անդամները խոսեցին անցած տարվա ընթացքում ծրագրում ունեցած իրենց նպաստի և ներգրավվածության մասին: ՇԽ հանրային հաշվետվության մեջ տեղ էին գտել խորհրդի անդամների գործունեության այնպիսի հարցեր, ինչպիսին են ՇԽ գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթերի վերանայումը և հաստատումը (ներառյալ Կառավարման խորհրդի անդամների պատվիրակման, շահերի բախման հարցերի հստակ սահմանմանն առնչվող հարցեր), Կառավարման խորհրդում շահառուների դիրքորոշումը ներկայացնելը, կամ հայաստանյան և ԱՄՆ կողմի պաշտոնյաների հետ ծրագրի հետագա իրականացմանը և կայունությանը առնչվող խնդիրների քննարկումը: ՇԽ անդամները ևս մեկ անգամ հայտնեցին իրենց համոզմունքը, որ ՀՄՀ-Հայաստանի կողմից օգտագործվող այն մոդելը, ըստ որի քաղաքացիական հասարակությունը ներգրավվում է լայնածավալ ներդրումային կամ զարգացման ծրագրերում, ինչպես նաև պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարևոր դերակատարում կարող է ունենալ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում թափանցիկությունը և արդար ու մասնակցային կառավարումն ապահովելու համար:

ՇԽ ներկա կազմը երրորդն է սկսած 2006թ-ին ծրագրի մեկնարկի պահից: Խորհրդի 15 անդամներն ընտրվել են ավելի քան 380 ոչ պետական, ոչ առևտրային կազմակերպությունների կողմից և ներկայացնում են քաղաքացիական հասարակության լայն շերտեր, այդ թվում մարզային և համայնքային կազմակերպություններ, ջրօգտագործողների ընկերություններ, մարդու իրավունքներով զբաղվող խմբեր, զարգացման ՀԿ-ներ և այլն: Շահառուների խորհուրդը հանդիսանում է մի մեխանիզմ, որի միջոցով քաղաքացիական հասարակությանը և մարզերի ու համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում ներգրավվել ՀՄՀՀ այաստան Ծրագրի իրականացմանն ու կառավարմանը:

Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գյուղական աղքատությունը` ներդրումներ կատարելով գյուղատնտեսության ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Ծրագրային գործունեության հիմնական ուղղություններն են` ոռոգման ենթակառույցների վերականգնումը, ջրի կառավարման կառույցների հզորացումը, ֆերմերների վերապատրաստումը և տեխնիկական օժանդակությունը, գյուղական վարկավորման մատչելիությունը և այլ հարակից աշխատանքներ:


Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և պատասխանատու է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ու ՀՀ կառավարության միջև կնքված Համաձայնագրի թափանցիկ իրականացումը վերահսկելու համար:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43