![DAIMLER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՏՆՏԵՍԻ 4 ՄԼՐԴ ԵՎՐՈ](https://b24.am/pub/uploads/2009/09/Daimler_745872747.jpg)
DAIMLER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՏՆՏԵՍԻ 4 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Գերմանական խոշոր ավտոարտադրող Daimler AG (առավել հայտնի ապրանքանիշը Mercedes-Benz) ընկերության տարածած հաղորդագրության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում ընկերությունն իր գործունեության արդյունքում կապահովի շահույթ: Հրապարակած կանխատեսումային տվյալների համաձայն 2009 թվականի արդյունքներով ընկերությունը կտնտեսի շուրջ 4 մլրդ եվրո, ընդ որում աշխատատեղերի կրճատում ընկերությունը մինչև այս տարվա վերջ չի նախատեսում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Daimler AG ընկերության կրած զուտ վնասը կազմել էր 2.348 մլրդ եվրո, իսկ ընկերության հասույթը հաշվետու կիսամյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել էր 23%-ով և կազմել 38.291 մլրդ եվրո: