ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 22/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ռուբլու, եվրոյի և դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0,09 դրամով և կազմել 382,05 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4,18 դրամով և կազմել 564,90 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0,73 դրամով և կազմել 623,66 դրամ մեկ ֆունտի դիմաց: