Տնտեսական

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.00
EUR BUY - 445.00+3.00 EUR SELL - 450.00+2.00
OIL:  BRENT - 66.29+2.71 WTI - 61.07+2.06
COMEX:  GOLD - 4976.20+0.46 SILVER - 100.93+5.16
COMEX:  PLATINUM - 2741.30+4.17
LME:  ALUMINIUM - 3115.00+0.00 COPPER - 12810.00+0.00
LME:  NICKEL - 17996.00+0.00 TIN - 51417.00+0.00
LME:  LEAD - 2022.00+0.00 ZINC - 3175.50+0.00
FOREX:  USD/JPY - 155.64-1.87 EUR/GBP - 1.1825+0.69
FOREX:  EUR/USD - 1.1825+0.69 GBP/USD - 1.3641+1.13
STOCKS RUS:  RTSI - 1152.34+0.49
STOCKS US: DOW JONES - 49098.71-0.58 NASDAQ - 23501.24+0.28
STOCKS US: S&P 500 - 6915.61+0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 53846.87+0.29 TOPIX - 3629.70+0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26749.51+0.45 SSEC - 4136.16+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10143.44-0.07 CAC40 - 8143.05-0.07
STOCKS EUR:  DAX - 24900.71+0.18
23/01/2026  CBA:  USD - 379.07-0.01 GBP - 512.73+3.02
23/01/2026  CBA:  EURO - 444.84+1.58
23/01/2026  CBA:  GOLD - 58890-421 SILVER - 1138.1-18
ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ՆԻՍՏԸ
22/09/2009 18:15
Կիսվել

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 10-ՐԴ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի տասներորդ նիստը: Համագործակցության կոմիտեի տասներորդ նիստը նախագահում էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար պրն Ներսես Երիցյանը, Եվրոպական միության կողմից` Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի վարչության տնօրեն պրն Գունար Վիգանդը, Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի (ոչ ԵՄ) և Կենտրոնական Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն տկն Եվա Սինովիչը և ԵՄ Նախագահությունը ներկայացնող Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի վարչության տնօրեն պրն Յոհան Ֆրիզելը:

Նիստի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացման հետ կապված հարցեր, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները: Օրակարգում ներառված էին նաև օրենքի գերակայության, ժողովրդավարության և կառավարման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ԵՄ աջակցությունը և համագործակցությունը, այդ թվում նաև տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ խորհրդատվական խմբի հետ գործակցության հետ կապված այլ լրացուցիչ հարցեր:

AMP
23/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.07
-0.01
Եվրո (EUR)
444.84
+1.58
Ռուբլի (RUR)
4.9884
-0.0002
Լարի (GEL)
140.8
-0.02
58890
-421
Արծաթ
1138.1
-18