HILTON ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀՍԿԱՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ամերիկյան հյուրանոցային հսկա Hilton Hotels Corporation ընկերությունն իր Նորաձևության և ճոխության ապրանքանիշերի ստորաբաժանման նոր ղեկավար է նշանակել` աշխատանքից ազատելով այդ պաշտոնը զբաղեցրած Ռոս Կլեյնին (Ross Klein), ով իր նախորդ գործատու Starwood Hotels ընկերության կողմից մեղադրվում է մտադրված լրտեսության մեջ:
Նշենք, որ Starwood Hotels ընկերությունը մեղադրական հայց է ներկայացրել դատարան իր նախկին աշխատակցին դեմ` նշելով, որ վերջինս իր նոր գործատուին է փոխանցել տեղեկություններ և մասնագիտական գաղտնիքներ, ինչը դիտվում է որպես առողջ մրցակցության պայմանների խախտում իր հիմնական մրցակից Hilton ընկերության կողմից: