ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՑՊԱՆԱՋ ԱՆՏՈԿՈՍ ՄՈՒՐՀԱԿԸ ԿՓՈԽԱՐԻՆՎԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆՈՎ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ քիչ առաջ ավարտված նիստի ընթացքում գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Ավելացված արժեքի մասին» եւ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքներում, որոնցից առաջինը նախատեսում է գերավճարների գումարը ավելի ցույց տալու դեպքում տուգանքը կիրառել նաեւ ուսումնասիրության ժամանակ, երկրորդը՝ ՀՀ ԿԲ կանոնադրական կապիտալում պետական ցպահանջ անտոկոս մուրհակի փոխարինումը շուկայականով։