ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխման լուսաբանման, հանրային իրազեկման եւ քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի ծրագրին եւ միջոցառումների ժամանակացույցին։ Որոշումը հնարավորություն կտա ապահովել բարեփոխման լուսաբանման, հանրային իրազեկման եւ քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի համակարգված ընթացքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարեւորելով մեր երկրում սկսվող կենսաթոշակային բարեփոխումը, խնդրո առարկայի վրա է հրավիրել կառավարության բոլոր անդամների ուշադրությունը եւ հորդորել նպաստել գործընթացի ծավալմանը։ Նա հայտնել է, որ առաջիկայում կառավարության քննարկմանն են ներկայացվելու բարեփոխման օրենքների նախագծերը։