ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԳՐԱՆՑԵԼ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
ՀՀ կենտրոնական բանից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ին Եվրախորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 3-րդ փուլի գնահատման հաշվետվությունը: Հաշվետվությամբ արձանագրվել է էական առաջընթաց ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ֆինանսական, իրավապահ և իրավական համակարգերում, ինչպես նաև արդյունավետության բարձրացում կանխարգելիչ միջոցառումներում, ինչը նշանակում է, որ Հայաստանում արդյունավետորեն ներդրված են ոլորտին առնչվող միջազգային ստանդարտների մեծամասնությունը:
ՄԱՆԻՎԱԼ հանձնախումբը Եվրախորհրդի մասնագիտացված կառույց է, որն իրականացնում է անդամ երկրների փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգերի փոխադարձ գնահատումներ:
Հայաստանը ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին անդամակցում է 2006 թ.-ից, և ակտիվորեն ներգրավված է անդամ երկրների փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգերի համանման գնահատումների գործընթացներում: