LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ 24/09/09
Լոնդոնի (London metal exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Ալյումինի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 1884 դոլար, պղնձի գինը նվազել է 2.75%-ով և կազմել 6143 դոլար, անագի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 14557 դոլար, կապարի գինը նվազել է 1.1%-ով և կազմել 2244 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.63%-ով և կազմել 1927 դոլար:
Սակարկությունների արդյունքում աճել է միայն նիկելի գինը` 0.35%, և կազմել 17720 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: