Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ՏՄՊՊՀ – «ԱԼԵՔՍ ԳՐԻԳԸ» ԳՐԱՆՑՎԵՑ ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ
24/09/2009 14:56
Կիսվել

ՏՄՊՊՀ – «ԱԼԵՔՍ ԳՐԻԳԸ» ԳՐԱՆՑՎԵՑ ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ

ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ էթիլային սպիրտի շուկայում 2004 թ. տվյալներով գերիշխող դիրք է զբաղեցրել (86,73 տոկոս) «Ֆլիտֆուդ» ընկերությունը, որը 2007 թ. լուծարվել է եւ հանվել ռեեստրից: Այնուհետեւ 2006 թ. տվյալներով գերիշխող դիրք ունեցող է ճանաչվել «Սալեքս Գրուփ» ընկերությունը, որը գրավել է շուկայի 91 տոկոսը:

2008 թ. տվյալներով, տարվա ընթացքում էթիլային սպիրտի ներկրում է իրականացրել 5 տնտեսվարող` 200095,7 լիտր ծավալով: Ներկրված սպիրտի 98,27 տոկոսը ներկրվել է ««Արաբկիր Ալկո» լիկյորի-օղու գործարանի» կողմից: Ներկրում իրականացրած մնացած 4 տնտեսվարողները ներկրված սպիրտը օգտագործել են սեփական արտադրությունում:
Հանձնաժողովի ուսումնասիրությամբ, 2008թ. շուկայում ներկրում, արտադրություն, իրացում է իրականացրել 14 տնտեսվարող (3-ը` իրացնող են): Ըստ նրանց ներկայացրած տեղեկատվության, Հայաստանում էթիլային սպիրտի արտադրության ծավալը 2008 թ. II կիսամյակում կազմել է 1885280,9  լիտր, որից 78,8 տոկոսը արտադրվել է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, 0.07 տոկոսը` «Գրանդ Ալկոյի», իսկ «Վեդի Ալկո», ««Էրեբեունի» գինու, կոնյակի գործարան»», «Առաքել Ալկո» եւ «Շահումյան Վին» ընկերությունների կողմից արտադրվել է 13,6 տոկոսը: Արտադրված էթիլային սպիրտի 64 տոկոսը օգտագործվել է սեփական արտադրության մեջ: Շուկայում իրացման առավել մեծ ծավալ ունի «Ալեքս Գրիգը», որի բաժինը կազմել է 99.88 տոկոս:

Մեկ լիտր էթիլային սպիրտի արտադրության համար, ըստ շուկայի տնտեսվարողների տեղեկատվության, օգտագործվում է մոտավորապես 3 կգ ցորեն, որը ձեռք է բերվում 1 կգ-ը 80-100 դրամով: Մեկ լիտր ցորենի սպիրտի արտադրության արժեքը կազմում է միջինը 300-400 դրամ: Ակցիզային հարկի դրույքաչափը մեկ լիտր էթիլային սպիրտի (100 տոկոսանոց) համար 600 դրամ է: Էթիլային սպիրտի իրացման միջին գինը կազմել է մեկ լիտրը` 1202 դրամ:

Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությունը գրանցվեց գերիշխողների գրանցամատյանում, «Սալեքս Գրուփը»` հանվեց գրանցամատյանից:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43