Սոցիալական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69-0.01 TOPIX - 4101.96+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+1.14 SSEC - 4041.24-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
24/09/2009 18:46
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԱՄԱՌԱՅԻՆ ՆԵՐՇՆՉԱՆՔ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»ին տեղեկացնում են մարզային մշակութային և գեղագիտական կենտրոնների միջև անցկացված «Ամառային նեշրնչանք» 2009 ցուցահանդես-մրցույթի փակման մասին: Եզրափակիչ միջոցառումը տեղի ունեցավ հաղթող կրթօջախներից մեկի` Աշտարակի մշակույթի տան տանիքի ներքո, ուր հավաքվել էին Հայաստանի մարզերից ժամանած բոլոր հաղթող հաստատությունների` թվով 175 սաների և ուսուցիչների:

Միջոցառումը բացեց Աշտարակի մշակույթի տան տնօրեն Անահիտ Գևորգյանը, ով երախտիքի անսպառ խոսքեր հղեց ՎիվաՍել-ՄՏՍ-ին` ազգայի և համաշխարհային մշակույթով ոգեշնչված այս նախագծի հղացման և կազմակերպման համար: Բացման արարողությանը ներկայացվեցին մասնակիցների լավագույն աշխատանքները, և տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը ներկայացրեց մրցույթի հաղթող բոլոր կազմակերպությունները և հանձնեց համապատասխան պատվոգրեր: Հաղթող հաստատռությունները ստացան նաև մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, երաժշտական գործիքներ, տեխնիկա, կահույք, ինչպես նաև իրենց շենքերի վերանորոգման և կենցաղային պայմանների բարելավման համար դրամական միջոցներ: Յուրաքանչյուր հաստատություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացավ այն, ինչի կարիքը, ներկայացված հաշվետվության համաձայն, ուներ:

«Արվեստի ոլորտում մեր բոլոր նվաճումները գալիս են ապացուցելու, որ մարդիկ Հայաստանում օժտված են անսպառ տաղանդով: Լինելով կորպորատիվ քաղաքացի և հաշվի առնելով «ՎիվաՍել-ՄՏՍ-ը` երեխաներին» ծրագրի մեր օրակարգում ընդգրկված խնդիրները, մենք ուզում էինք, որ Հայաստանի երեխաները հաղորդակցվեին համաշխարհային արվեստի հետ և իրենց տաղանդը ներկայացնեին սեփական աշխատանքներում: Ստեղծագործությունը և նորարարությունը այն սյուներն են, որոնք հիմք կդառնան երիտասարդ սերնդի արվեստագետների աշխարհայացքի ձևավորման համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը: «Երիտասարդ տաղանդներ բացահայտելով և դասական երաժշտության, շրջակա միջավայրի և կինոյի փառատոներ հովանավորելով, ինչպես նաև շատ ու շատ այլ նախաձեռնություններով, մենք մեկ նպատակ ենք հետապնդում` ցույց տալ և ապացուցել, այսօր, թե ապագայում, հայ արվեստի կենսունակությունն այնքան ժամանակ, քանի դեռ ունենք տաղանդավոր երեխաներ»,-եզրափակեց Ռալֆ Յիրիկյանը:

«Ամառային ներշնչանք» նախագծի նպատակը Հայաստանի մարզերում եիրտասարդ տաղանդների բացահայտումը և զարգացումն է: Մրցույթի հիմնական թեման` մասնակիցների վառ երևակայությունն էր: Աշխատանքների գնահատման չափանիշեր էին ընտրված յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը և արվեստում մշակութային ավանդույթների արտահայտումը: Աշխատանքները ներկայացված էին ազգային պարարվեստի, երգարվեստի, նկարչության, ասեղնագործության, բեմական արվեստի և լուսանկարչության ժանրերում և պետք է թեմատիկորեն կապված լինեին ՎիվաՍել-ՄՏՍ-ին կամ պարունակեին ընկերության կորպորատիվ նշանը:

«Ամառային ներշնչանք» նախագիծը Հայաստանի երեխաներին նվիրեց ուրախության և ներշնչանքի բազում հիշարժան պահեր: Նախագծի կարևորագույն գաղափարը երեխաների հոգում սեփական դպրոցի, քաղաքի և մարզի հանդեպ պատասխանատվության զգացումն արթնացնելն էր:

«Ամառային ներշնչանք» նախագիծը մեկնարկեց օգոստոսի 19-ին Լոռու մարզում: Դրա շրջանակներում միջոցառումներ անցան Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում, Սյունիքում, Կոտայքում, Գեղարքունիքում և Շիրակում և Տավուշում, և միավորեց շուրջ 2000 մասնակցի:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34