ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՄԱՐՈՒՄԸ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ից տեղեկացնում են, որ բանկն սեպտեմբերի 24-ին իրականացրել է երկրորդ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների չորրորդ մարումը: Եկամտի գումարը վճարվել է սեպտեմբերի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԻԿԿ-ում (ՀԿԴ) պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա, մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին: