«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Համապատասխան քաղաքական որոշման դեպքում «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ամբողջովին պատրաստ է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացման դեպքում ընդամենը երկու օրվա ընթացքում շահագործել հայ-թուրքական երկաթգիծը: Այսօր այս մասին լրագրողներին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը: Նրա խոսքով` հայ-թուրքական երկաթգծի շահագործումը կնվազեցնի հայ-վրացական երկագծով իրականցվելիք բեռնափոխադրումների ծավալը 25-30 տոկոսով: Թե որքանով է Թուրքիան պատրաստ հայ-թուրքական երկաթգծի շահագործմանը, Մ. Խակովը դժվարանում է նշել