ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2.5%-ՈՎ 28/09/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 2.5%-ով և կազմել 10009.52 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը կրճատվել է 2.15%-ով և կազմել 902.84 կետ:
Առևտրային շրջանների ընթացքում ներդրողների որոշումների վրա բացասական ազդեցություն են թողել դոլարի նկատմամբ Ճապոնիայի ազգային արժույթի փոխարժեքի աճի սպասումները, ինչով էլ պայմանավորված Canon ընկերության արժեթղթերի գները գրանցել են շուրջ 2.7% անկում, իսկ Honda Motor Co. ընկերության արժեթղթերը` 5.5%: