Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿՈՄՊՅՈՒՏԵՐԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
28/09/2009 17:29
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿՈՄՊՅՈՒՏԵՐԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» (CSIT-2009) 7-րդ միջազգային գիտաժողովը, որն անցկացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Գիտաժողովին ներկա էին 200-ից ավելի մասնակիցներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Լեհաստանից, Սիրիայից, Չեխիայից, Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Ֆրանսիայից:

Գիտաժողովի նպատակն է` քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջեւ գիտական ու տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ  հնարավորություն ստեղծել ընդլայնելու Հայաստանի ու միջազգային կենտրոնների գիտնականների միջեւ համագործակցությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով` թեմաները, որոնք կքննարկվեն այս գիտաժողովի ընթացքում, արդիական են, եւ այս պահի դրությամբ կարող են ուղղորդել ՀՀ կառավարությանը ՏՏ ոլորտը բարելավելու համար: Նրա խոսքով, Հայաստանը շուտով մասնակցելու է Սան Հոզեում` Սիլիկոնյան հովտում, կայանալիք կոնֆերանսին, որի արդյունքում ստորագրվելիք փաստաթղթերի շնորհիվ Հայաստանը կկապվի աշխարհի տեղեկատվական տեխնոլոգիաների գիտական մշակումների կարեւորագույն կենտրոնի հետ:

«Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը ողջունեց գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին եւ նշեց, որ Հայաստանը ամենից ավելի գնահատում է ինտելեկտը: «ՀՀ-ն շատ կարեւոր է Սինոփսիսի համար, եւ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այստեղի ճարտարագետները լինեն լավ պատրաստված եւ կարողանան դիմագրավել այս ոլորտի  մարտահրավերները»,- ասաց նա: «Սինոփսիս» ընկերության նախագահը համոզմունք հայտնեց, որ գիտաժողովը կընթանա ստեղծագործական մթնոլորտում եւ քննարկվող թեմաները լուրջ ներդրում կլինեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են զեկույցներ հիմնարար գիտությունների ոլորտից, կանցկացվեն կիրառական նշանակություն ունեցող հատուկ աշխատանքային նստաշրջաններ` «Հայաստանի մասնակցությունը Սեւծովյան փոխկապակցություն նախագծին», «Տեղեկատվության անվտանգությունը Հայաստանում – ներկա վիճակը եւ խնդիրները», «UNL – Համընդհանուր ցանցային լեզու», «Հայկական ազգային  GRID նախաձեռնություն», «Հարավային Կովկասի տարածաշրջանի GRID ինֆրակառուցվածքները. ներկա վիճակը եւ հեռանկարները» թեմաներով: Կկազմակերպվեն նաեւ ուսուցողական սեմինարներ: Մասնակիցները գիտաժողովի արդյունքները կամփոփեն «Հայաստանում ԻՏ քաղաքականության շուրջ» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Գիտաժողովը  կանցկացվի մինչեւ հոկտեմբերի 2-ը: Այն կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից,  ՀՀ կառավարության,  «Սինոփսիս» Հայաստան LTD-ի,  «Յունիկոմպ»  CJSC-ի, «Հայլինք» JSC-ի, Երեւանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտի, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի,  «ՎիրաժԼոջիք» Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության աջակցությամբ:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69