Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՃԳՆԱԺԱՄ. ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔՈՎ` ԾՐԱԳՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՃԵՂՔ Է ԱՌԱՋԱՑԵԼ
28/09/2009 17:45
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ. ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔՈՎ` ԾՐԱԳՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՃԵՂՔ Է ԱՌԱՋԱՑԵԼ

2009-ի տարեվերջին ՀՆԱ-ն կանխատեսվում է շուրջ 3 տրլն 116 մլրդ դրամ` 2008-ի նույն ցուցանիշից մոտ 15 տոկոսով պակաս: Հարկերը եւ պետական տուրքերը նախորդ տարվա համեմատ եւս շատ են նվազել. ամենայն հավանականությամբ դրանք այս տարվա կտրվածքով 510-530 մլրդ դրամ` նախատեսված 727 մլրդ-ի դիմաց: ՀՆԱ 18.5 տոկոս անկումը այս տարեվերջին կմեղմվի մինչեւ 15 տոկոսի: Բյուջեի դեֆիցիտը կլինի մինչեւ 7 տոկոս եւ չի գերազանցի 7.5 վերին շեմը:

Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ ծրագրված ծախսերի եւ բյուջեի եկամուտների միջեւ ճեղք է առաջացել. այն փակելու համար կառավարությունը տնտեսությունը խթանելու քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում:

Ընդհանուր առմամբ հաջողվել է իրականացվել նախատեսված հիմնական ծախսերը: Ընթացիկ տարվա համար նախատեսված բյուջետային ծախսերը ծրագրված 945 մլրդ դրամի դիմաց կկազմեն 900-910 մլրդ: Դրանք կիրականացվեն հիմնականում բյուջեի եկամուտների եւ միջազգային կառույցներից ներգրավված վարկային միջոցներով: Տնտեսվել կամ կասեցվել են կարեւորագույն համարվող ծախսերը, որոնք էական նշանակություն չունեն տնտեսության վրա: Անխափան կերպով շարունակվում են սոցիալական, ազգային անվտանգությանն ուղղված, պետական կառավարման ծախսերի իրականացումը եւ դոտացիաների տրամադրումը:

Ըստ նախարարի` 2009-ը բավականին լարված տարի է: «Լուրջ աշխատանքներ ունենք, որպեսզի տնտեսությունը կարողանանք դուրս բերել այս վիճակից: Կառավարությունն այս պայմաններում վարում է ընդլայնողական քաղաքականություն, ինչն, ընդհանուր առմամբ, հաջողվեց: Ներկայում Հայաստանի տնտեսությունը կառավարելի է եւ կանխատեսելի: Դեռ ճգնաժամը չի ավարտվել, սակայն ակնհայտ են տնտեսական անկման կայունացման միտումներ: Դրանք տեսանելի են դեռ օգոստոսից»,-ասաց նախարարը:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92