Այլ Լուրեր

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 70.07+1.10 WTI - 68.24+0.89
COMEX:  GOLD - 3301.70-1.20 SILVER - 36.77-0.65
COMEX:  PLATINUM - 1381.80+0.14
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 147.1+0.75 EUR/GBP - 1.1704-0.37
FOREX:  EUR/USD - 1.1704-0.37 GBP/USD - 1.357-0.45
STOCKS RUS:  RTSI - 1110.51+0.68
STOCKS US: DOW JONES - 44240.76-0.37 NASDAQ - 20418.46+0.03
STOCKS US: S&P 500 - 6225.52-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8854.18+0.54 CAC40 - 7766.71+0.56
STOCKS EUR:  DAX - 24206.91+0.55
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ԱՄՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ՕԲԱՄԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
29/09/2009 11:02
Կիսվել

ԱՄՆ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ՕԲԱՄԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՄՆ գաղտնի գործակալությունը հետաքննում է նախագահ Բարաք Օբամայի վերաբերյալ Facebook սոցիալական կայքում իրականացված հասարակական կարծիքի հարցման մանրամասնությունները:

Շաբաթ օրը Facebook-ում հայտնված այս հարցման հեղինակները կայքից օգտվողներին խնդրել են պատասխանել մեկ հարցի` «Պետք է արդյոք սպանել ԱՄՆ նախագահ Օբամային», և որպես պատասխան առաջարկել ընտրել այս չորս տարբերակներից որևէ մեկը` «Այո», «Ոչ», «Միգուցե» և «Այո, եթե նա որոշի սահմանափակել բժշկական անվճար ծառայություններից օգտվելու իր իրավունքները»:

Հարցումը, որը հայտնվել է Facebook սոցիալական կայքում, տեղադրվել է այլ ծրագրի օգնությամբ և ոչ մի առնչություն չունի կայքի հետ: Ինչպես նշել են Facebook-ի ադմինիստրացիայի ներկայացուցիչներն` այս հարցումն իրենց կողմից հայտնաբերվելուց անմիջապես հետո հեռացվել է կայքից:

ԱՄՆ գաղտնի գործակալությունը, որն ապահովում է ԱՄՆ նախագահի անվտանգությունը, հայտարարել է, որ իրենք բավականին լուրջ են վերաբերում նախագահին առնչվող ցանկացած հայտարարության, առավել ևս վտանգավոր արտահայտություններ պարունակող հայտարարություններին, իսկ գործակալության ներկայացուցիչ Դարին Բլեքֆրոդը նշել է, որ գործակալությունը կիրականացնի անհրաժեշտ բոլոր քայլերն այս դեպքի բացահայտման համար:

Facebook-ն, իր հերթին, խոստացել է համագործակցել գործակալության հետ:

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81