
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 29/09/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյուքներով Nikkei ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 10100.20 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 0.1%-ով և սահմանվել 904.00 կետ:
Առևտրային շրջանների ընթացքում ներդրողների որոշումների վրա զգալի ազդեցություն են թողել արժութային շուկայում գրանցված միտումները, մասնավորապես դոլարի նկատմամբ ճապոնական ազգային արժույթի փոխարժեքի անկումը, ինչպես նաև կորպորատիվ նորությունները: