
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 29/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, եվրոյի և դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,36 դրամով և կազմել 385.35 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.03 դրամով և կազմել 562,11 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2,00 դրամով և կազմել 611,32 դրամ մեկ ֆունտի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 12.80 դրամ մեկ ռուբլու դիմաց: