Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՐՄԱՎԻԱՅԻ ՆՈՐ «CRJ-200 Bombardier» ԻՆՔՆԱԹԻՌԸ
29/09/2009 18:13
Կիսվել

ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԱՐՄԱՎԻԱՅԻ ՆՈՐ «CRJ-200 Bombardier» ԻՆՔՆԱԹԻՌԸ

«Արմավիա» հայկական ավիաընկերության պարկը համալրվել է նոր ինքնաթիռով: Երեկվանից Հայաստանում է «CRJ-200 Bombardier» 50 հոգանոց ինքնաթիռը, որով չվերթեր են կազմակերպվելու դեպի Մինվոդի, Ստավրոպոլ, Վորոնեժ, Ցյուրիխ, Աթենք եւ Հռոմ: Նման ինքնաթիռ Հայաստանում առաջին անգամ է գործարկվելու: Այսօր լրագրողներին նման մանրամասներ է հաղորդել «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, ով այդ ինքնաթիռի անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ ձմռանն ուղեւորների հոսքը նվազում է, մեծ ինքնաթիռները դառնում են ոչ շահութաբեր: Իսկ սա տարողունակությամբ փոքր է, հարմարավետ, արագ, ավելի քիչ վառելիք է օգտագործում, ուստի նաեւ ավիատոմսերը էժան կլինեն: Նման ինքնաթիռները  ձեռնտու են նաեւ նոր չվերթների բացման տեսակետից, երբ ուղեւորների հոսքը սկզբում փոքր է: Թե ինչ գնով է այն ձեռք բերվել, Մ. Բաղդասարովը չհրապարակեց:

«Արմավիա» ավիաընկերությունն ամսական իրականացնում է մոտ 250 չվերթ 30 ուղղություններով`  ԱՊՀ երկրներ, Եվրոպա եւ Միջին Արեւելք: Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է Ա-319, Ա-320, Իլ-86, Տու-134 ինքնաթիռներից:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91