Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ «GEANT2» ՑԱՆՑԻՆ
29/09/2009 18:17
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ «GEANT2» ՑԱՆՑԻՆ

Սեւծովյան համագործակցության նախագիծը    ` BSI, արդեն Հայաստանի համար հունիսի 1-ից կապ է ապահովում համաեվրոպական գիտակրթական «GEANT2» ցանցի հետ, ինչը թույլ է տալիս տարածաշրջան ներմուծել նոր ծառայություններ, եւ կարեւոր քայլ է տարածաշրջանի գիտական ներուժի Եվրոպայի հետ ինտեգրման համար: Այս մասին հայտարարվեց այսօր Երեւանում մեկնարկած Սեւծովյան համագործակցության նախագծին նվիրված նստաշրջանին, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, այլոք:

BSI նախագիծն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի 7-րդ շրջանակային ծրագրի (FP7) ներքո: ՀՀ ԳԱԱ-ն ու «Հայաստանի գիտական եւ կրթական ցանցերի ասոցիացիա» հիմնադրամը հանդես են գալիս որպես BSI նախագծի գործընկերներ:  Ինչպես նշեց ԳԱԱ-ի փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, (BSI) նպատակ ունի Կովկասի տարածաշրջանում կառուցելու միջազգային ցանցային ենթակառուցվածք: Նախագիծը հարավկովկասյան գիտակրթական կենտրոնների միջեւ կզարգացնի բարձր արագությամբ ցանց:

Համաեվրոպական գիտակրթական ցանցին Հայաստանին միանալը կարեւորվում է այն առումով, որ հայ գիտնականները կարող են ծանոթանալ այլ երկրների մասնագետների աշխատանքներին, ներուժին եւ ներկայացնել իրենց գործերը: Ցանցին միանալը շատ հարցեր է լուծում, սակայն ցանցից օգվելիս բարձր արագությամբ մալուխային կապ է անհրաժեշտ, այդ հարցում կօգնի BSI-ը: Այն կմիացնի մեկ ցանցում Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին: Երեք երկրների ազգային հետազոտական ցանցերը կմիանան ավելի քան 15 ակադեմիական ցանցերի եւ 45 համալսարանների հետ: Դրա շնորհիվ համարյա 150 հազար հետազոտողների եւ ուսանողների համար մատչելի կդառնան լայնաշերտ կապով բարձրորակ ցանցային ռեսուրսները, ինտերնետին միանալու արագությունը հետազոտական ցանցերի համար տարածաշրջանում կաճի 2-ից 10 անգամ: Արագ ցանցային միացումների շնորհիվ տարածաշրջանի հետազոտողները հնարավորություն կունենան մասնակցելու եվրոպական ենթակառուցվածքային այնպիսի առաջատար նախագծերի, ինչպիսիք են ATLAS-ը կամ VLBI-ը: Եվրոպական հարեւանության քաղաքականության նախագծերը կօգտագործեն BSI ցանցը էլեկտրոնային կառավարության, գործարարության ու առողջապահության բնագավառի նախագծերին աջակցելու համար:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6