ՃԳՆԱԺԱՄ. ԲԱՆԿԵՐՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ, ՍԱԿԱՅՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԴԵՌ ՊԱՍԻՎ Է
Հայաստանյան առեւտրային բանկերը կարողացել են հաջողությամբ դիմագրավել ճգնաժամի հարվածին: Հիմա արդեն բանկերը վերսկսել են ակտիվ վարկավորւմ իրականացնել, սակայն դեռ չեն վերականգնվել պահանջարկի նախկին տեմպերը: «Հայէկոնոմբանկ»-ի տնօրեն, վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանն այսօր լրագրողներին ասաց, որ այս տարվա երրորդ եռամսյակում որոշակիորեն ակտիվացել է հիփոթեկային վարկի շուկան, սակայն այդ ծավալներն էլ դեռ գոհացնող չեն: