
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 30/09/09
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են անկում: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0,08%-ով և կազմել 65,49 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը կրճատվել է 0,71%-ով և սահմանվել 66,84 դոլար:
Գների միավորը` 1 բարել (158.98 լիտր):