
ԳՈԼՖԻՍՏ ԹԱՅԳԵՐ ՎՈՒԴՍԸ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐՆ Է
Աշխարհի ամենահայտնի գոլֆիստ ամերիկացի Թայգեր Վուդսը սպորտային աշխարհի միակ ներկայացուցիչն է, ով իր սպորտային հաջողությունների շնորհիվ կարողացել է աշխատել շուրջ 1 մլրդ դոլար: Թայգեր Վուդսի տարեկան եկամուտներն արդեն երրորդ տարի անընդմեջ գերազնացում են 100 մլն դոլարը:
Նշենք, որ 1996 թվականից ի վեր հայտնի գոլֆիստը սահմանել է տարբեր ռեկորդներ` հաղթելով գոյություն ունեցող բոլոր մրցաշարերում և ճանաչվելով գոլֆ մարզաձևում հաջողության հասած միակ սևամորթ երտասարդ մարզիկը: