Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ  ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.2%-ՈՎ
30/09/2009 14:09
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13.2%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.8% և 3.7% գնաճը: 2009թ. սեպտեմբերին 2008թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 13.2% և 27.7%-ով, իսկ 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 22.4% և 4.6% գնաճ:

2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է դեղամիջոցների 0.1%, գեղահարդարման ապրանքների 0.1%, գորգեղենի 0.2%, կահույքի 0.3%, խոհանոցային սպասքի 0.3%, այգեգործական ապրանքների 0.4%, ոսկերչական ապրանքների 0.6%, հագուստի և գործվածքի 1.1%, վառելիքի 1.1%, շինանյութերի 2.4%, գրենական պիտույքների 2.7%, անձնապիտո ապրանքների 3.6%, կոշկեղենի 5.6% գնաճ: Դրան զուգընթաց, լվացող միջոցների, մշակույթի ապրանքների, կենցաղային էլեկտրաապրանքների գները նվազել են 2.5-0.4%-ով, իսկ տեքստիլեղենի գների մակարդակը նախորդ ամսվա նկատմամբ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված քաղաքներում 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.5-1.5% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի և Վաղարշապատ քաղաքներում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.4%-ով:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43