
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՍԻՆՈՓՍԻՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՉԻ ՖՈՒՆ ՉԱՆԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունն ու ծրագրերը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ տեղյակ է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աշխարհին ներկայացնելու ու առաջ մղելու «Սինոփսիսի» շնորհակալ նախաձեռնություններին։
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության աշխատանքների ընդլայնման հնարավորությանը, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված Armtech ձեռնարկի կազմակերպմանն ու «Սինոփսիսի» հայաստանյան ներկայացուցչության աշխատանքներին։