
IPO-Ի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՀԱՍՆԻ ԻՐ ՄԻՆՉՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Աշխարհի խոշոր բորսաներում իրականացվող արժեթղթերի առաջնային տեղաբաշխումների (IPO) ընդհանուր ծավալը կվերադառնա իր մինչճգնաժամային մակարդակին արդեն 2010 թվականին: Նման կարծիք են հայտնել ամերիկյան խոշոր NYSE և Nasdaq ֆոնդային բորսաների ներկայացուցիչները, մասնավորապես Nasdaq OMX Group ընկերության փոխնախագահ և ֆոնդային բորսայի ղեկավար Բրուս Օստի (Bruce Aust) հայտարարության համաձայն` ներկա դրությամբ Nasdaq ֆոնդային բորսայում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում իրականացնելու հայտերի ընդհանուր թիվը հասել է վերջին 18 ամիսների ընթացքում իր առավելագույն մակարդակին:
Նշենք, որ 2007 թվականի ընթացքում աշխարհի տարբեր բորսաներում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում են իրականացրել 1482 ընկերություններ, 2008 թվականի ընթացքում` 489 ընկերություններ, իսկ ընթացիկ տարվա արդյունքներով արդեն իրականացվել է 234 IPO: