Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
01/10/2009 18:19
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում:

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների դերը բջջային ցանցի կառավարման, բիլինգի  բաժանորդների սպասարկման, ֆինանսների և ադմինիստրացիայի, զանգերի կենտրոնի, միջօպերատորական փոխկապակցման և եկամուտների ապահովման ոլորտներում, ինչպես նաև ընկերության վերջին նվաճումների և նորարարությունների մասին

1-ը հոկտեմբերի, 2009 թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում հանդես եկավ «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» դասախոսությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը համալսարանի ուսանողների, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում հավաստեց, թե որքան շատ է կազմակերպությունը կարևորում ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների գործոնը` ընկերության գործունեության զարգացման և շուկայի առաջատարության հարցերում: Ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների և անձնակազմի դերը հատկապես կարևոր է բջջային ցանցի կառավարման, բիլինգի, բաժանորդների սպասարկման, զանգերի կենտրոնի, միջօպերատորական փոխկապակցման, ռոումինգի, ֆինանսների և ադմինիստրացիայի և եկամուտների ապահովման ոլորտներում:  
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը անդրադարձավ ընկերության բիզնեսի զարգացման ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և ընկերության կորպորատիվ պատասխանատվության օրակարգին առնչվող հարցերին: Դասախոսության հիմնական թեման վերաբերում էր հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությանը, ինչպես նաև գործարարության մեջ նորարարական մոդելների կիրառմանը:

«Ժամանակակից Հայաստանի ավանդույթներ ունեցող ամենահին բուհերից մեկն այսօր ինֆորմացիոն և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կադրերի հիմնական դարբնոցն է, որ շարունակում է հայաստանյան համալսարանական կրթության ավանդույթները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև ձևավորվող համագործակցությունը հնարավորություն է ընձեռում այս ասպարեզում կրթական ծրագրերում նորարարական մոտեցումների և վերջին տեխնիկական նվաճումների գործնական կիրառման մեր փորձի ներդրման համար»,-նշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Դասախոսությունից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ուսանողներին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին ներկայացրեց ընկերության` շուկայի հետագա ռազմավարությունը և կազմակերպության զարգացման դինամիկան և պատասխանեց լսարանի հարցերին: Հանդիսանալով Հայաստանի խոշոր գործատուներից մեկը, ընկերությունը նոր հորիզոններ է առաջարկում երիտասարդ հայ մասնագետներին` ապահովելով կայուն աշխատատեղ և աշխատանքային առաջընթացի խոստումնալից հեռանկար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողվեց լինել ու մնալ Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը` շնորհիվ իր արդի և վստահելի բջջային ծառայությունների և շուկայի տարբեր սեգմենտների կարիքներին համապատասխանող լուծումների: Ընկերության ռազմավարությունն ապացուցեց իր կենսունակությունը` գերազանց ցանցը համարվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելությունը. կարճ ժամանակամիջոցում ընկերությունը կարողացավ ստեղծել և կառուցել վստահելի և ժամանակակից ռադիոծածկույթ Հայաստանում, որն էլ ավելի կատարելագործվեց 3G ցանցի շնորհիվ: 3G ցանցի մեկնարկումով Հայաստանում սկսվեց բջջային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր դարաշրջանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02