Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Saudi Aramco-ն ուսումնասիրում է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ակտիվների վաճառքի հնարավորությունը
25/11/2025 17:57
Կիսվել

Saudi Aramco-ն ուսումնասիրում է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ակտիվների վաճառքի հնարավորությունը

Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը՝ Saudi Arabian Oil Co.-ն ուսումնասիրում է միլիարդավոր դոլարներ արժողությամբ ակտիվների վաճառքի տարբերակը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ ընկերությունը կարող է վաճառքի հանել իր բաժինը նավթային արտահանման տերմինալում և նավթապահեստում։ Ներդրումային բանկերին առաջարկվել է մասնակցել մրցույթին՝ իրականացնելու հնարավոր վաճառվող ակտիվների համալիր գնահատմանը, որոնց արժեքը կարող է գերազանցել 10 միլիարդ դոլարը:

Saudi Aramco-ն դիտարկում է նաև նոր բաժնետիրական կապիտալի ներգրավում գործարքների շրջանակում։ Բացի այդ, ընկերությունը կարող է օգտվել այն կառուցվածքից, որն օգտագործվել է վերջերս Global Infrastructure Partners (GIP, վերահսկվում է BlackRock-ի կողմից) ընկերության հետ Jafurah գազային նախագծի գործարքում։ Այդ գործարքի ընթացքում Saudi Aramco-ն և GIP-ը ստեղծել էին համատեղ ձեռնարկություն, որին վարձակալությամբ փոխանցվել էին նախագծին սպասարկող ակտիվները։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Saudi Aramco-ի ակտիվները հետաքրքրել են համաշխարհային ընկերություններին, և բանկիրները արդեն ներկայացրել են մի քանի հնարավոր տարբերակ դրանց առանձնացման համար։ Ընկերության նավթային արտահանման տերմինալը և պահեստը համարվում են բարձր եկամտաբեր ակտիվներ, և դրանց պաշտոնական վաճառքի գործընթացը կարող է մեկնարկել արդեն հաջորդ տարվա սկզբին։

Այլ աղբյուրներ հավելում են, որ Saudi Aramco-ն ուսումնասիրում է իր անշարժ գույքի պորտֆելից որոշ մասը հանել վաճառքի։ Այս ակտիվները նույնպես կարող են գնահատվել միլիարդավոր դոլարներով և դառնում են ավելի գրավիչ՝ հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախատեսում են թույլատրել օտարերկրացիներին ձեռք բերել անշարժ գույք երկրում։

Այս տարվա հուլիսին լրատվամիջոցները նույնպես հաղորդում էին, որ Saudi Aramco-ն դիտարկում է էներգետիկ ակտիվների վաճառքը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52